Հասարակություն 

Հայտնի է Ռուսաստանի ամենահարուստ կնոջ անունը

analitik.am

Wildberries-ի հիմնադիր Տատյան Բակալչուկը Ռուսաստանի ամենահարուստ կինն է: Նա առաջ է անցել ցանկի երկարամյա առաջատար Ելենա Բատուրինայից՝ Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի կնոջից: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է Forbes-ից:

2020 թվականի փետրվարի 20-ի դրությամբ, Բակալչուկի կարողությունը հասնում է 1,4 միլիարդ դոլարի: Այն մեկ տարվա մեջ ավելացել է 400 միլիոն դոլարով: Ինչ վերաբերում է Բատուրինայի կարողությանը, ապա այն նույնն է մնացել՝ 1,2 միլիարդ դոլար:

Հավելենք, որ Տատյանա Բակալչուկը Ռուսաստանի ամենահարուստ կանանց ցանկում հայտնվել է 2018 թվականին:

Նույն շարքից