Տեսանյութեր Տնտեսություն 

Նիկոլ Փաշինյանն անեկդոտ պատմեց կառավարության նիստի ժամանակ

Այսօր՝ փետվարի 20-ին, կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով էներգախնայողության մասին, հիշեց հայտնի անեկդոտի մասին. «Մի մարդու ասում են, որ բենզինը թանկացել է, ասում է «ոչինչ, ես միշտ հազար դրամի եմ լցնում». «Էներգախնայողությունն իրականում այս անեկդոտի թեման լրջացնելու մասին է: Այսօր ՀՀ քաղաքացիները, մենք՝ բոլորս, մեր տները տաքացնելու, հովացնելու համար ծախսում ենք X գումար, որը կարող է նվազել, եթե մենք լուրջ ներդրումներ անենք էներգախնայողության համար»:

Վարչապետի խոսքերով, էներգախնայողության դեպքում էներգակիրների թանկացումը լուրջ ազդեցություն չեն ունենա քաղաքացիների բյուջեի վրա. «Այս առումով, կարծում եմ, որ այս թեման մեզ համար պետք է ունենա ռազմավարական նշանակություն»:

Կառավարության այսօրվա նիստում հարց է ընդգրկված, որը վերաբերում է էներգախնայողությանը: Ծրագրի շրջանակներում քաղաքացիները հնարավորություն կունենան վարկային միջոց ներգրավելու իրենց տները էներգախնայող դարձնելու համար:

Վարկային միջոցները քաղաքացիներին հասանելի կդառնան 2 ամսվա ընթացքում:

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից