Գլխավոր Հասարակություն Տեսանյութեր 

Հայկ Մարությանն ասում է, որ պարտավոր ենք օրինականացնել Մանումենտի անօրինական կառուցված դղյակները. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Պարզվում է, որ Երևանում դղյակներ կան, որոնք կառուցվել են ապօրինի: Օրինակ մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների պատկանող հայտնի առանձնատներ ամբողջովին ապօրինի են կառուցվել: Այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Այդ նույն պաշտոնյաները ջանք են գործադրել, որպեսզի օրենքներ ընդունեն ապօրինի շինարարությունների օրինականացման համար, որպեսզի այսօր Երևանի քաղաքապետարանն այլ տարբերակ չունենա, քան՝ դրանք օրինականացնելը»:

Փաշինյանն ասաց, որ Երևանի քաղաքապետի հետ մի քանի անգամ այս թեմայով խոսակցություն է ունեցել. «Հանրային տարածքների վրա կառուցված շատ հայտնի առանձնատների տերեր դիմել են ու ասել, որ իրենց շինարարությունն ապօրինի է: Նրանք ամենաբարձրաստիճան պաշտոնյաներն են եղել, ամենահայտնի տեղերում, օրինակ՝ Մանումենտում, կառուցել են աներևակայելի չափերի տներ, հիմա եկել են ասում են, որ իրենց շենքն ապօրինի է, պարտավոր ենք օրինականացնել: Երևանի քաղաքապետն ասում է, որ բոլոր իրավաբաններն ասում են, թե պարտավոր ենք օրինականացնել»:

«Մեր երկրում այնպիսի փաստեր են ի հայտ գալիս, որ նույնիսկ «неудобно отвечать»»,-հավելեց Փաշինյանը:

Նույն շարքից