Հասարակություն Տեսանյութեր 

5-ական միլիոն դրամ՝ Հայաստանի լավագույն մարզիկներին. Սակայն սա դեռ ամենը չէ

analitik.am

Այսօր՝ փետրվարի 20-ին, կառավարության նիստում որոշում կայացվեց այսուհետ տարվա 10 լավագույն մարզիկներին խրախուսել՝ յուրաքանչյուրին 5 միլիոն դրամ պարգևատրում տրամադրելով: Նախագիծը նիստում զեկուցեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Այս տարի այդ 5-ական միլիոն դրամը կստանան Արթուր Ալեքսանյանը, Ռուբեն Ալեքսանյանը, Արթուր Ավետիսյանը, Հովհաննես Բաչկովը, Սլավիկ Գասպարյանը, Տիգրան Կիրակոսյանը, Արսեն Հարությունյանը, Սիմոն Մարտիրոսյանը, Գոռ Մինասյանը, Հակոբ Մկրտչյանը:

Պարգևատրումը տեղի կունենա վաղը, Բաղրամյան 26-ում:

Հարությունյանը նշեց, որ սա ոլորտի խրախուսման միակ միջոցը չէ. «Մենք ավանդաբար խրախուսել ենք տարբեր առաջնությունների հաղթողներին: Այս տարի Օլիմպիական խաղերում առաջին հորիզոնականը զբաղեցնողները կստանան 20 միլիոն դրամ, երկրորդ տեղը՝ 15 միլիոն, երրորդը՝ 10 միլիոն դրամ: Արդեն այս տարի այս մարզիկներին տրվող ամենամսյա և մինչև կյանքի վերջ տրվող թոշակի չափը կավելանա: Մասնավորապես աշխարհի չեմպիոնների համար թիվը կդառնա 100 հազար դրամ, Օլիմպիական խաղերի չեպիոնի համար՝ 200 հազար դրամ»:

Նույն շարքից