Հայաստան Քաղաքականություն 

Ի գիտություն ՀՀ-ում գտնվող  Արցախի քաղաքացիների. հայտարարություն

Ի գիտություն ՀՀ-ում գտնվող  Արցախի Հանրապետության քաղաքացիների

Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության Մշտական ներկայացուցչությունը հայտնում է, որ ս․թ․ մարտի 31-ին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրություններին Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության քաղաքացիները կարող են մասնակցել Մշտական ներկայացուցչությունում կազմավորված Ե/1 ընտրատեղամասում, ժամը 08։00-20։00։

Խնդրվում է՝

Մինչև 26․03․2020 թ․ ներառյալ անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ ՀՀ-ում Արցախի Հանրապետության Մշտական ներկայացուցչություն և հայտ (դիմում) ներկայացնել Ե/1 ընտրատեղամասին՝ ընտրացուցակում ընդգրկվելու համար։

Հասցե՝ ք․ Երևան, Նաիրի Զարյան 17/2

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝

/010/ 24 97 06, 24 97 06

098 99 93 93, 093 99 97 97

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից