Գլխավոր Հասարակություն 

Հովիկ Աբրահամյանի եղբայրը հիվանդանոցում է

analitik.am

Analitik.am-ի տեղեկություններով, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբարը՝ Ռաֆիկ Աբրահամյանը, Էրեբունի բժշկական կենտրոնում է:

Հիշեցնենք, որ նախօրեին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցում բախվել են 4 մեքենա. երկու մեքենայի վարորդները տեղափոխվել էին հիվանդանոց: Ըստ մամուլի տեղեկությունների, մեքենաներից մեկը վարել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Ռաֆիկ Աբրահամյանը: Նրա ինքնազգացողությունը վատացել է ավտոմեքենան վարելիս, ինչի արդյունքում ավտոմեքենան բախվել է 07-ին, այնուհետև, առաջ ընթանալով, բախվել է Volkswagen-ին ու Opel-ին:

Ռաֆիկ Աբրահամյանը լուրջ առողջական խնդիրներ ունի:

Նույն շարքից