Հասարակություն Տեսանյութեր 

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հիշեց Կարեն Դեմիրճյանի խոսքերը

analitik.am

Կառավարությունը սպորտի նկատմամբ ընկալումը պետք է փոխի, սպորտը մեզ համար ունի ռազմավարական նշանակություն: Այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ առաջարկել է Հայաստանի մինչև 2050 թվականի զարգացման ռազմավարության նախագծի մեջ կետ ֆիքսել, որ ՀՀ-ն մինչև 2050 թվականը պետք է ունենա առնվազն 25 օլիմպիական մեդալ, նվաճի Շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը, իսկ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը պետք է դառնա Աշխարհի կամ Եվրոպայի առաջնության մրցանակակիր:

Վարչապետը հայտարարեց, որ վերոնշյալը նաև տնտեսական հարց է. «Մի քանի օր առաջ ես հեռուստատեսությամբ «Արարատ 73-ի» մասին ֆիլմ էի դիտում: Խորհրդային Հայաստանի ղեկավար Կարեն Դեմիրճյանն ասել է՝ այն օրը, երբ «Արարատը» հաղթել է, հաջորդ օրը երկրում գործարաններում արտադրողականության ծավալը մեծացել է: Այսինքն, այդ երկու փաստն իրար հետ ուղիղ կապ ունեն»,-ասել է վարչապետը:

Նույն շարքից