Հասարակություն 

ՔԿ պետի հանձնարարութամբ հանդիպում է տեղի ունեցել Հայկ Ասրյանի հարազատների հետ

analitik.am

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանն այսօր Ստեփանակերտ քաղաքում հանդիպել է 2020 թվականի փետրվարի 14-ին մահացած լեյտենանտ Հայկ Ասրյանի հարազատներին: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հ.Ասրյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով իրականացվող քննչական և դատավարական գործողությունները:

Հ.Ասրյանի հարազատները ներկայացրել են իրենց մտահոգություններն ու նկատառումները դեպքի առթիվ:

Ա.Կրկյաշարյանը վերջիններիս վստահեցրել է, որ նախաքննական մարմնի կողմից մանրամասն քննության առարկա են դարձվելու քրեական գործով էական նշանակություն ունեցող  և տուժողի իրավահաջորդներին մտահոգության տեղիք  տված բոլոր հանգամանքները։

Նույն շարքից