Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանը մինչ այս պահը դեռ չի շնորհավորել Արցախին վերածննդի օրվա առթիվ

analitik.am

Այսօր՝ փետրվարի 20-ին, Արցախի Վերածննդի օրն է: Օրվա կապակացությամբ մի շարք պաշտոնյաներ հանդես են եկել շնորհավորական ուղերձներով: Սակայն այդ պաշտոնյաների թվում Նիկոլ Փաշինյանի անունը դեռ չկա:

Արցախին օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ են հղել Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ԱԽ քարտուղար Արշավիր Ղարամյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, երկրորդ ու երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և մի շարք այլ գործիչներ:

Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ապա նրա պաշտոնական և ֆեյսբուքյան էջերում այս մասով դեռ լռություն է:

 

Նույն շարքից