Բարի օր Ռազմական 

2-րդ զորամիավորման զորամասերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի /լուսանկարներ/

analitik.am

Փետրվարի 19-ին 2-րդ զորամիավորումում հայտարարվել է ուսումնական տագնապ, զորամասերը բերվել են մարտական պատրաստականության «բարձր» աստիճանի: Անձնակազմը հանդերձավորվել է, ստացել զենք-զինամթերք և գործել մարտական հաշվարկի համաձայն: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Զորամասերի հրամկազմը ստուգել է զինծառայողների պատրաստվածության աստիճանը, հրահանգավորել անձնակազմին և ցուցումներ տվել թերությունները վերացնելու ուղղությամբ:

Նույն շարքից