Հասարակություն 

Իմ քայլի հայտնի պատգամավորի որդին չպատասխանեց հարցին, թե ինչու չի ծառայել բանակում

analitik.am

Այսօր տեղի ունեցավ ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի որդու ատենախոսության պաշտպանությունը:

Պաշտպանությունից հետո «Հրապարակի» հետ զրույցում կրտսեր Քոչարյանը, պատասխանելով հարցին, թե ինչու չի ծառայել բանակում և ինչ է լինելու ատենախոսության պաշտպանությունից հետո, հայտարարել է, որ կարող է պատասխանել միայն ատենախոսության թեմային վերաբերող հարցերին, իսկ նշյալ հարցում տեսնում է քաղաքական ենթատեքստ. «Նման հարցերին զերծ կմնամ պատասխանել»:

Բանակում չծառայելու վերաբերյալ հարցերի մասով Քոչարյանը հորդորեց դիմել զինկոմիսարիատին:

Նույն շարքից