Հասարակություն 

Ժամադրության գնացած ոստիկանները զինված հարձակում են կանխել

analitik.am

Ամերիկյան Կենտուկի նահանգի Լուիսվիլ քաղաքի ոստիկանների ընտանիքը ձերբակալել է զինված հանցագործին, ով փորձել է թալանել արագ սննդի ռեստորանը: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է NBC News-ից:

Ոստիկանության համակարգում աշխատող Չեյզ և Նիկոլ Մակքեոններն ամուսնացած են արդեն վեց ամիս և ամեն շաբաթ ժամադրության են գնում: Փետրվարի 15-ին, նրանք այցելել են քաղաքի կենտրոնում գտնվող արագ սննդի ռեստորան, սակայն այդ պահին դիմակավորված և զինված անձը փորձել է թալանել ռեստորանը։ Այնուհետև գողը փախուստի է դիմել, սակայն տեսնելով հանցագործին զույգը հետապնդել և ձերբակալել է նրան։

Նույն շարքից