Հասարակություն 

Թաթոյանը մեկնում է Արցախ, որտեղ այցելելու է զորամասեր, զրուցելու է զինվորների ու սպաների հետ

analitik.am

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր էջում գրում է.

«Աշխատանքային այցով մեկնում ենք Արցախ:

Նախատեսված են այցեր ու մանրամասն աշխատանք զորամասերում, առանձնազրույցներ զինվորների ու սպաների հետ, այդ թվում՝ իմ աշխատակազմի մասնագիտացված ստորաբաժանման ու Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մեր գործընկերների մասնակցությամբ:

Այցի ընթացքում նախատեսված են պաշտոնական խորհրդակցություններ, այդ թվում՝ հանդիպումներ Նախագահ Բակո Սահակյանի, գործընկերոջս՝ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի, Պաշտպանության բանակի հրամանատարության հետ:

Շնորհավորում եմ բոլորիս Արցախի վերածննդի օրվա առիթով»:

 

Նույն շարքից