Հասարակություն Տեսանյութեր 

Տրակտորով փորձել են մաքրել ջրափոսերը /Տեսանյութ/

analitik.am

Ռուսաստանի Սարանսկ քաղաքում կոմունալ ծառայությունները տրակտորով փորձել են մաքրել ջրափոսերը: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է «Доска позора | Саранск»-ի Telegram ալիքում։

Քաղաքապետ Պյոտր Տուլտաևն ասել է, որ տեսանյութը նկարահանվել է Ստարոպոսադսկի փողոցում, որտեղ ցեխի և ձյան պատճառով խցանվել է կոյուղին։ Եվ քանի որ ճանապարհներին լցնում են ավազի ու աղի խառնուրդ, դա հանգեցնում է խցանումների:

«Ես կարող եմ միայն ներողություն խնդրել, եթե մարդիկ մեղադրում են: Փոսերի մեջ ջուրը եղել, ինչը նշանակում է, որ մենք ամեն դեպքում մեղավոր ենք: Բայց սրանք սովորական գարնանային բաներ են: Դե, հալվում է: Դե հիմա ի՞նչ անենք: Գարուն է, բնական է։ Ժամանակավոր հարց է»,-ասել է պաշտոնյան։

Նույն շարքից