Լրահոս Սպորտ 

Օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանը կունենա հունահռոմեական ոճի 4 ըմբիշ

Օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանը կունենա հունահռոմեական ոճի 4 ըմբիշ։

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը հրապարակել է մարտի 19-22-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվելիք առաջին օլիմպիական վարկանիշային մրցաշարի մասնակիցների կազմը:

Տոկիո-2020-ի ուղեգրի համար կպայքարեն Գեւորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մաքսիմ Մանուկյանը (87 կգ) եւ Դավիթ Օվասապյանը (130 կգ):

Օլիմպիական ուղեգիր կնվաճեն առաջին եւ երկրորդ տեղերը զբաղեցրած ըմբիշները:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից