Լրահոս Հասարակություն 

«Մեդիա պաշտպան»-ը ՀՔԾ-ում Սուրեն Պապիկյանի անձնական տվյալները հրապարակելու առթիվ քրեական գործը համարում է հերթական ճնշում լրատվականների դեմ

analitik.am

«Մեդիա պաշտպան»-ը հանդես է եկել  նոր հայտարարությամբ, որով կոչ է անում դադարեցնել նման արատավոր գործելաոճը։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը տեղեկացավ, որ ՀՔԾ֊ն քրեական գործ է հարուցել Տարածքային կառավարման և ենթուկառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի դատվածություն ունենալու մասին՝ «Հրապարակ» օրաթերթի հրապարակման հիմքով։

Սա լրատվականների դեմ հերթական ճնշումն է։ Նման գործելաոճն արդեն ավանդույթ է դառնում իշխանությունների համար։ Նրանք իրենց ընդդիմախոսների նկատմամբ ուժային կառույցների միջոցով ճնշումներ են կիրառում։

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության մտահոգությունը, ըստ որի` Հայաստանում լրատվականների դեմ դատական գործերն աննախադեպ են, փաստացի, որևէ ուշադրության չարժանացավ, իսկ ճնշումները շարունակվում են։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում դադարեցնել նման արատավոր գերծելաոճը և կարճել քրեական գործը:

Նույն շարքից