Լրահոս Հասարակություն Տեսանյութեր 

Ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել

analitik.am

Հանցագործությունների նախականխման, կանխման և բացահայտման նպատակով ոստիկանության տարածքային բաժինների հերթապահ խմբերն ըստ երթուղիների սպասարկվող տարածքում շուրջօրյա շրջայցեր են իրականացնում:

Փետրվարի 17-ին, ժամը 6-ի սահմաններում, նման շրջայցերից մեկի ժամանակ ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու հերթական դեպքն են բացահայտել:
Այս մասին Analitik.am-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

Ազատության պողոտայի շենքերից մեկի մոտ իրավապահները նկատել են «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենա, որի վարորդի և ուղևորի կասկածելի վարքագիծը տեսնելով, մոտեցել էին, «Ֆոլքսվագենի» սրահում նկատել շագանակագույն զանգվածով կաթոցիչ և, մեքենայով հանդերձ, երկուսին էլ` թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին:

«Բերման ենթարկվածներն Աշտարակի բնակիչներ էին` մեկը` 31, մյուսը 23 տարեկան: 23-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց փայլաթիթեղով փաթեթավորված փոշեբյուրեղյա զանգված, իսկ մեքենայի զննությամբ փոխանցման տուփի մոտից` յուրահատուկ հոտով շագանակագույն զանգված և նմանատիպ զանգվածով կաթուցիչ: Ըստ 31-ամյա տղամարդու` հայտնաբերվածը «Կրիստալ» ու «Շոկոլադ» տեսակի թմրամիջոցներ են և պատկանում են իրեն:

Հանգամանքները պարզվում են։ Նշանակվել է փորձաքննություն:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նույն շարքից