Տեսանյութեր Քաղաքականություն 

Դատական համակարգն անկախ չէ. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Հանրային հեռուստաընկերության եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտահոգություն հայտնեց, որ հանրությունը դատական իշխանության կայացրած որոշումների պատասխանավությունը շարունակում է դնել կառավարության վրա։ Խոսելով այս երևույթի պատճառներից՝ վարչապետը նշեց. «Մեկին բռնում են, կառավարությունը դառնում է դրա պատասխանատուն, մյուսին բաց են թողնում, կառավարությունը դառնում է դրա պատասխանատուն, ինչո՞ւ է այդպես, որովհետև կա տոտալ անվստահություն դատական համակարգի նկատմամբ, որովետև մարդիկ գիտեն, որ դատական համակարգն անկախ չէ։

Ես ու իմ քաղաքական թիմն ուզում ենք ստեղծել այնպիսի անկախ դատական համակարգ, որի որոշումներն էլ կասկածի տակ չդրվեն»։

Նույն շարքից