Տեսանյութեր Քաղաքականություն 

Ինչո՞ւ իշխանությունները սահմանադրական փոփոխությունների փաստաթուղթը չեն ուղարկում Վենետիկի հանձնաժով

analitik.am

Այսօր Հ1-ի եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե ինչու Սահմանադրական փոփոխությունների նախագիծը չեն ուղարկում Վենետիկի հանձնաժողով, հայտարարեց, որ Գերմանիա կատարած վերջին այց ընթացքում իրավիճաի վերաբերյալ քննարկումներ է ունեցել եվրոպացի գործընկերների հետ և կարող է ասել, որ վերջիններս զարմացած են Հայաստանում տրանսֆորմացիայի շրջանում տեղի ունեցած պրոցեսներից:

«Ես չեմ ուզում թաքցնել՝ եվրոպացի գործընկերների ուշադրությունն եմ հրավիրել նրա վրա, որ Հայաստանում իրավունքի չարաշահում է տեղի ունեցել և դա եղել է Վենետիկի հանձնաժողովի հայացքի ներքո: Մինչ նախագիծը Վենետիկի հանձնաժողովին ուղարկելու հարցին անդրադառնալը, հանձնաժողովը մի շարք հարցերի պետք է պատասխանի, այդ թվում՝ նաև եվրոպացի գործընկերների»,-ասաց նա:

Ամեն դեպքում Փաշինյանը նշեց, որ նախագիծն ուղարկելու հարցը կքննարկեն:

Նույն շարքից