Տեսանյութեր Քաղաքականություն 

Ապրիլի 5-ից հետո շատ արագ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե կարող է և չլինել. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Սահմանադրական փոփոխություններ ասելով մենք պետք է արձանագրենք, թե ինչ նկատի ունենք: Մեզ մոտ քննարկումներ են տեղի ունենում, ինչի արդյունքում կարող ենք հանգել եզրակացության, որ ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեից հետո շատ արագ հանրաքվե հնարավոր է չիրականացնենք. այսպիսի կարծիք Հ1-ի եթերում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իմ դիրքորշումն այն է, որ մենք կառավարման համակարգի փոփոխության չպետք է գնանք: Կարծում եմ, որ դա մեծ հավանականութամբ կլինի նաև մեր քաղաքական թիմի գնահատականը: Բայց սահամանդրական փոփոխությունները մշտապես գոյություն ունեցող օրակարգ են ցանկացած երկրում: Մենք մտածում ենք իրականացնել լուրջ սամանադրական փոփոխություններ՝ դա անելով դե ֆակտո, առանց սկզբունքային կառուցակարգեր փոխելու, բայց դե յուրե դա լինի նոր սահմանադրության ընդունում, որպեսզի մի անգամ ժողովուրդը գա, քվեարկի ու ընդունի այդ Սահմանադրությունը»,-ասաց Փաշինյանը:

Նույն շարքից