Լրահոս Հասարակություն 

Մյունխենում Ալիևի հետ քննարկումն ունի շրջադարձային նշանակություն. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Մյունխենում Իլհամ Ալիևի հետ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ պանելային քննարկումն ունի շրջադարձային նշանակություն. Հ1-ի եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2018 թվականի մայիսին Ադրբեջանը փորձում էր ողջ միջազգային հանրությանը համոզել, որ Հայաստանն ապակառուցողական դիրքորոշում ունի Ղարաբաղի հարցում: Այս խոսակցությունը հստակ ցույց տվեց, որ Հայաստանն ունի կառուցողական դիրքորոշում, իսկ Ադրբեջանը՝ ապակառուցողական, ընդհուպ՝ ռասիզմի հասնող: Սա ամենակարևոր արդյունքն է:Բացի դրանից, սա իմ կարևորագույն խոստումներից մեկի իրականացումն էր, որ ՀՀ ժողովրդի ԼՂ հարցի բանակցային գործընթացում ես որևէ գաղտնիք չեմ ունենալու: Անցել են ժամանակները, երբ հարցի նրբությունների էությանը պետք է տիրապետի փորձագետների նեղ շրջանակ, հարցի բովանդակությանը պետք է տիրապետի ամբողջ հայ ժողովուրդը:Ինչ վերաբերում է հայրենասիրության մասին հարցին, ապա ես կարծում եմ, որ կարևոր բան է տեղի ունեցել և տեղի է ունենում. ձևավորվում է Ղարաբաղյան հարցի բանակցային նոր բովանդակություն: Դրանք ես պայմանականորեն անվանում եմ Մյունխենյան սկզբունք»,-ասաց վարչապետը։

Նույն շարքից