Տեսանյութեր Քաղաքականություն 

Մանրամասները պետք չեն. Պետրոս Ղազարյանն ընդհատեց Նիկոլ Փաշինյանին, ով սկսեց բարձր ծիծաղել

analitik.am

Այն բանից հետո, երբ ես հայտարարեցի, որ միայն տեղական արտադրության հագուստ եմ կրում, որևէ ոչ հայկական արտադրության հագուստ ձեռք չեմ բերել, բայց հներն էլ խարույկի չեմ տվել: Հ1-ի եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով հագուստ մասին, որը կրում է:

«Այս պահին ինչ տեսնում եք իմ հագին հայկական արտադրության են՝ ժամացույց, կոշիկ, փողկապ, կոստյում…»։

Այդ պահին Պետրոս Ղազարյանը «ստոպ» տվեց՝ կանխազգալով  «այլ վերջաբան». «Այլ մանրամասներ պետք չեն»,-ասաց նա:

Դրանից հետո հնչեց վարչապետի բարձր ծիծաղն ու հարցազրույցն ավարտվեց:

Նույն շարքից