Լրահոս Հասարակություն 

Ի՞նչ միկրոհեղափոխություն այ ախպեր, օտարերկրյա գործակալներից ի՞նչ կա. Շարմազանով

analitik.am

Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ի՞նչ միկրոհեղափոխություն այ ախպեր,օտարերկրյա գործակալներից ի՞նչ կա։

Փաշինյանին ասեք Լեռնային Ղարաբաղը անկախություն է ստացել 1991թ-ի հանրաքվեի արդյունքում,իսկ Ադրբեջանում հանրաքվե չի արվել։
Հետևաբար ասել,թե Արցախն ու Ադրբեջանը նույնկերպ են անկախացել ԽՍՀՄ-ից՝ կոպիտ սխալ է։

Բավական է պնդես,թե Արցախը եղել է Սովետական Ադրբեջանի մաս։
Արցախը Սովետական Ադրբեջանի կազմից առանձնացել է դեռ 1988թ-ին,իսկ ԽՍՀՄ կազմից՝ 1991թ-ին։

Իսկ կարելի՞ է իմանալ, որ ասում է Արցախի ինքնապաշտպանական ուժեր,ո՞վ է եղել այդ ուժերի հրամանատարը։

Այդքան լոլո կարդաց ազգիս գլխին,բայց այդպես էլ չասաց,որ Արցախը Ադրբեջանի կազմում չի լինելու։

Ավելին,Փաշինյանը չասաց,որ տարածքներ չի զիջելու։

Այսինքն գնում է 1997թ-ի փուլային տարբերակին։

Հ.Գ.Միկրոհեղափոխությունդ էլ ոչ մեկին հետաքրքիր չէ»։

Նույն շարքից