Հասարակություն 

Ծախսատար նախագահը

analitik.am

ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր էջում գրում է.

«Ծախսատար Նախագահը:

Որ գրավոր հարցմամբ դիմեմ ՀՀ Նախագահի աշխատակազմ, վստահ եմ՝ անորոշ պատասխան եմ ստանալու, ուստի ճիշտ համարեցի հարցն այս եղանակով հնչեցնելը։

Ըստ Pastinfo-ի տեղեկատվության, պետական բյուջեից հատկացվող ամենաթանկ գործուղումները վայելել է ՀՀ նախագահը...

Այո՜, վայելել է՝ օդում և ցամաքում, գուցե և՝ ջրում...

Ինձ՝ որպես ՀՀ քաղաքացի, հետաքրքիր է՝ ի՞նչ են մեր երկրին տվել 123 միլիոն դրամի գործուղումները, կոնկրետ ի՞նչ խնդիրներ են լուծվել այդ այցերով, ո՞րն է մեր պետուտյան հասույթը:

Հասկացանք՝ իր պաշտոնակալման առաջին իսկ վայրկյանից Նախագահը երբևէ չի կատարել Սահմանադրության պահպանմանը հետևելու՝ իր սահմանադրական պարտականությունը, իսկի կողքով էլ չի անցել:

Բայց ի՞նչ է նա արել երկրի սահմաններից դուրս՝ հանուն երկրի...

Միայն ինքը գիտի, մեկ էլ՝ Ամենազոր Աստվածը...»:

Նույն շարքից