Հասարակություն 

Երբ բանակում դրամական միջոցները շատանում են, շատանում են նաև «բազարները». Վարչապետը՝ բանակում մահացության դեպքերի մասին

analitik.am

2019 թվականին արձանագրվել է բանակում զոհերի թվի առումով պատմական մինիմում, երբեք բանակում ավելի քիչ զոհ չի եղել, Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխանցում է Aysor.am-ը:

«2020 թվականին արձանագրենք, որ 13 զոհերից հինգը մահացել են հիվանդության պատճառով, մի մասը՝ ծառայության մեջ, մյուս մասը՝ ոչ: Չորսը դժբախտ պատահարի հետևանքով է և տեղի է ունեցել չորս ինքնասպանության դեպք», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նա նշել է՝ բանակում էական կադրային փոփոխություններ են տեղի ունեցել:

«Շուտով կստեղծվի աշխատանքային խումբ, որը բանակում բարեփոխումների օրակարգը կդարձնի իր աշխատանքային թեման ու մենք կշարունակենք բանակի բարեփոխումները: Ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք առաջ շարժվել բանակում զոհերի դեպքերի պատմական մինիմումներով», - ասել է նա:

Վարչապետը նշել է՝ քրեական ենթամշակույթը պետք է արմատախիլ արվի բանակից ու այդտեղ երկու կարծիք լինել չի կարող:

«Երբ բանակում դրամական միջոցները շատանում են, շատանում են նաև, այսպես ասած, «բազարները», սա վարկած է, ուղղակի բարձրաձայնում եմ՝ ես եկել եմ էսպիսի վարկածի, որը դեռ պետք է ուսումնասիրվի, տվել եմ համապատասխան հանձնարարականներ: Մենք լավ նկատառումով ենք ավելացրել զինվորների փողը, բայց, քանի որ քրեական ենթամշակույթի նկատմամբ պայքարն այս ընթացքում չի եղել այնպիսին, ինչպիսին որ ես հանձնարարել եմ, դրա համար էլ այդ ուղղության երկու պատասխանատուներն ազատվել են աշխատանքից», - ասել է նա:

Նույն շարքից