Հասարակություն 

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և սանհանգույցում հայտնաբերել Կարեն Հ.-ի դին

analitik.am

Փետրվարի 20-ին, ժամը 12:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 62 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և սանհանգույցում հայտնաբերել Կարեն Հ.-ի (ծնված 1966 թ.) դին:

Նույն շարքից