Միջազգային Քաղաքականություն 

Պուտինը խոսել է Սիրիայում ահաբեկիչներին չեզոքացնելու անհրաժեշտության մասին

analitik.am

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է Սիրիայում ահաբեկչական սպառնալիքը չեզոքացնելու անհրաժեշտության մասին: Այս մասին նա ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ընթացքում, փոխանցում է Կրեմլի կայքը։

Պուտինի խոսքերով, Իդլիբում իրավիճակը կարգավորելու համար պետք է ձեռնարկվեն արդյունավետ միջոցներ: Նա ավելացրել է, որ միևնույն ժամանակ, պետք է պահպանել Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքները: Նշվում է, որ Մերկելը և Մակրոնն աջակցում են Ռուսաստանի նախագահի նախաձեռնությանը և պատրաստակամություն են հայտնել իրենց ներդրումն ունենալ դրա իրականացման գործում։

Նույն շարքից