Բարի օր Հասարակություն 

Կարելի արդյո՞ք վստահ լինել, որ հանրաքվե կլինի նաև Ամուլսարի և Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցերում

analitik.am

Քիչ առաջ դիտեցի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը: Սկսեմ լավ լուրից: Առաջին անգամ իմ ընկեր Պետրոսը չէր գնացել վարչապետի «դուռը», այլ երկրի առաջին դեմքը եկել էր հեռուստատեսության տաղավար... ինչպես մնացած շարքային մահկանացուները: Անկեղծ հաճելի էր տեսնել նման տեսարան:

Իսկ հիմա, օգտվելով Պետրոսի վաղեմի ընկեր լինելու հանգամանքից, մի հարց էլ ես տամ (կամ ինչպես կասեր մեծն Հրանտ Մաթևոսյանի հերոսներից մեկը, մի հատ էլ ես քընընեմ):

Ընդամենը մեկ հարց, Պարոն վարչապետ, Դուք ասացիք, որ Հայաստանում այսուհետ ընտրությունները ցնցումների հետ չեն ասոցիացվելու և իշխանությունները հանրաքվեի ինստիտուտը ուժեղացնում են: Այս պարագայում կարելի արդյո՞ք վստահ լինել, որ հանրաքվեի ինստիտուտի ուժեղացման ճանապարհին համաժողովրդական հանրաքվեի կդրվեն նաև 2018թ մայիսից այս կողմ երկու կռվախնձոր դարձած հարցերը` Ամուլսարի խնդիրը և Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը... առավել ևս, որ երկու հարցն էլ գալիս են նախկին կոռումպացված իշխանություններից:

Հ.Գ. Մի երկու հարց էլ ունեմ, բայց այդ հարցերը կհնչեցնեմ, երբ ստանամ այս մեկի պատասխանը: Կանխավ շնորհակալ եմ:

ՀՀ շարքային քաղաքացի Կարեն Քոչարյան

Նույն շարքից