Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը կրկին «Ռեմբո»-ի կերպարով պատրաստվում է թոզ փչել ժողովրդի աչքին. «Իրավունք»

analitik.am

«Իրավունք» թերթը գրում է. «Ինչպես մեր աղբյուրն է հայտնում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեր­թական ծայրահեղ քայլերին է պատ­րաստվում ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի ժամանակ:

Մեր աղբյուրի տե­ղեկություններով՝ վարչապետ Փաշինյանը կրկին «Ռեմբո»-ի կերպարով պատրաստվում է թոզ փչել ժողովրդի աչքին, հարկ եղած դեպքում դիմել ծայ­րահեղությունների:

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ վարչապետ Փաշինյանը գիտակցում է և նաև շատ է մտահոգ­վում 650.000 «ԱՅՈ»-ն օրինական ճա­նապարհով չապահովելու մասին, ուս­տի նա կգնա աննախադեպ ծայրահե­ղությունների, ինչի ականատեսը մենք լինում ենք վերջին երկու տարվա ըն­թացքում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից