Հասարակություն 

6-րդ վարչությունը քաղաքապետարանո՞ւմ է. պարզաբանում է մամուլի խոսնակը

analitik.am

«Ես տեղեկություն չունեմ, որ Ոստիկանության 6-րդ վարչությունը քաղաքապետարանում ուսումնասիրություններ է կատարում»,- Analitik.am-ին ասաց Երևանի քաղաքապետարանի մամուլի պատասխանատու Հակոբ Կարապետյանը:

«Չեմ կարող մեկնաբնանել այդ լուրը, որովհետև նման տեղեկություն չունեմ»,- ասաց նա:

Ավելի վաղ «Հրապարակը» գրել էր, որ «Քաղաքապետարանի աուդիտի բաժնի ԺՊ Սամվել Եղիազարյանը, որը մի քանի ամիս աշխատեց, ապա խախտումներ հայտնաբերեց ու ազատվեց աշխատանքից՝ անգամ չմասնակցելով պաշտոնի համար հայտարարված մրցույթին, նոր պաշտոնի որոնումների մեջ է. «Նրա ճակատագրով զբաղվում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որը բոլոր կառույցներում իր մարդկանց է «բրթում», որ լավագույնս տեղեկացված լինի բոլոր շարժերից: «Գորշ կարդինալը» ցանկանում է աուդիտի բաժնի նախկին ԺՊ-ին տեսնել կա՛մ ՊՎԾ-ում, կա՛մ Հաշվեքննիչ պալատում:

Սակայն նախկին ԺՊ-ն մոտ մեկ տարի պաշտոնավարելու ընթացքում իր հայտնաբերած աուդիտի արդյունքները ներկայացրել էր ոստիկանության 6-րդ վարչություն, որը սկզբում դրանց ընթացք չէր տվել, բայց հիմա նստած է քաղաքապետարանում, այդ փաստաթղթերում նշված փաստերն է ուսումնասիրում՝ տարբեր ստորաբաժանումների հետ կապված, որոնց մասին առայժմ չի բարձրաձայնվում։

Ու չնայած ոստիկանապետի ԺՊ-ն քաղաքապետի մոտ ընկերն է, բայց ստուգումների թելերը տանում են դեպի քաղաքապետ։ Քաղաքապետարանում վստահ են․ «Մախաթը պարկում չի մնա՝ շուտով ձենը կգա»,-ասված էր հրապարակման մեջ:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից