Հասարակություն 

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին

analitik.am

Փետրվարի 21-ին, ժամը 09:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շինարարներ թաղամասի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, առկա է վառելիքի արտահոսք: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Պատահարի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Շինարարներ թաղամասի սկզբնամասում «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արամայիս Ծ., ծնված 1952 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատար խողովակին և արգելափակվել խողովակների արանքում. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և դուրս բերել արգելափակումից:

Նույն շարքից