Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

analitik.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երվանդ Մանարյանի թաղման հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել.

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետով՝

1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, դերասան Երվանդ Մանարյանի մահվան կապակցությամբ ստեղծել թաղման հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած՝ հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:

Հավելված

 

Նույն շարքից