Հասարակություն Տեսանյութեր 

Չեմպիոն չեն ծնվում, չեմպիոն դառնում են. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Ցավոք սրտի այսօր Հայաստանում երիտասարդության շրջանում քրեական պսեվդոմշակութային ազդեցությունները շատ մեծ են: Այսօր Հայաստանի 10 լավագույն մարզիկների պարգևատրման արարողության ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում խոսքերով չեմպիոնները պետք է դառնան ընդօրինակելի կերպար երիտասարդների համար:

«Դուք պետք է ցույց տաք, թե մարդու նպատակաուղղվածությունը, աշխատասիրությունը, թիմային լինելու ընդունակությունն ինչպիսի բարձունքների կարելի է հասցնել մի ամբողջ ժողովրդի, պետության»:

Փաշինյանի խոսքերով, չեմպիոն չեն ծնվում, դառնում են. «Եթե նույնիսկ ծնվում են չեմպիոնական հատկանիշներով, կարևոր է մենք կարողանանք Հայաստանում զարգացնել մարզական ենթակառուցվածքները, ունենալ լավ մարզադպրոցներ, լավ մարզագույք, խրախուսել լավ մարզիչներին, ունենալ կրթական համակարգ, որը կմատակարարի լավ մարզիչներ: Մեր Կառավարությունն այս թեմային հատուկ ուշադրություն է դարձնում»:

Նույն շարքից