Հասարակություն Տեսանյութեր 

Նախազգուշացում ծնողներին․ Դպրոցներում տարածված խաղը կարող է մահացու լինել երեխաների համար /Տեսանյութ/

analitik.am

Ռուսաստանում ծնողներին նախազգուշացրել են Իսրայելում տարածված դպրոցական մահացու խաղի մասին: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է Լենտայից:

Հաղորդագրությանը կից հրապարակվել է տեսանյութը, որում երեք դպրոցական կանգնած են իրար կողքի: Նախ ցատկում են երկու կողմերում կանգնած տղաները, իսկ մի փոքր ուշ՝ երրորդը: Այդ պահին երկուսը ոտքով հարվածում են մեջտեղում կանգնած տղային և նա ընկնում է՝ գլուխը հարվածելով հատակին:

Նշվում է, որ խաղը տարածվել է ամբողջ աշխարհում, և շատ երեխաներ դրա պատճառով արդեն ստացել են գլխի մահացու վնասվածքներ: Ծնողներին հորդորում են տեսանյութը ցույց տալ երեխաներին և նախազգուշացնել նրանց այդպիսի վտանգի մասին։

Նույն շարքից