Հասարակություն 

Որքան արժե Պուտինի ստորագրությունը

analitik.am

Լրագրողները հայտնել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրության արժեքը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հավելելով, որ փաստաթուղթն արժե 340 հազար ռուբլի:

Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ համապատասխան աճուրդը կայացել է փետրվարի 20-ին: Ներկայացված է եղել 520 լոտ, սակայն գլխավորը եղել է Պուտինի ստորագրութամբ շնորհակալական նամակը՝ ուղղված գրող Վալենտին Զորինին:

Հիշեցնենք, որ հունվարին մի քաղաքացի վաճառքի էր հանել Պուտինի նվիրած ժամացույցը՝ այն գնահատելով 22 միլիոն ռուբլի:

Նույն շարքից