Հասարակություն Տեսանյութեր 

Ինչ էր հարցնում Նիկոլ Փաշինյանը Սիմոն Մարտիրոսյանին. Ծանրամարտիկը բացեց «գաղտնիքը»

analitik.am

2020 թվականին իմ նպատակն է դառնալ Եվրոպայի եռակի չեմպիոն, իսկ դրանից հետո գնալ Օլիմպիական ոսկու հետևից: Շատ մարտական եմ տրամադրված, Աստված առաջ, ամեն ինչ լավ կստացվի: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը, ով այսօր պարգևատրվեց, քանի որ ներառվել է Հայաստանի 10 լավագույն մարզիկների ցանկում:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչ էր այսօր հարցնում իրեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Մարտիրոսյանն ասաց. «Հարցնում էր, թե երբ եմ օլիմպիական ոսկին նվաճելու»:

Մարտիրոսյանը խոսեց նաև նախորդ Օլիմպիական խաղերի ոսկու մասին, որը պետք է հանձնվի իրեն, քանի որ չեմպիոնը որակազրկվել է. «Ինձ թվում է, որ մինչ այս Օլիմպիական խաղերը կգա»:

Նույն շարքից