Բարի օր Հասարակություն Տեսանյութեր 

Արթուր Ալեքսանյանը՝ Արսեն Ջուլֆալակյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

analitik.am

Ես մարզիչների որոշումը չեմ քննարկում, կատարում եմ: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արթուր Ալեքսանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կմեկնաբանի Արսեն Ջուլֆալակյանի շուրջ ստեղծված իրավիճակը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի ազգային հավաքականի մարզիչների որոշմամբ Տոկիոյի Օլիմպիական խաղերին մասնակցելու է Կարապետ Չալյանը, ով այդ պայքարում հաղթեց Արսեն Ջուլֆալակյանին: Վերջինս իր հերթին ընտրությունն անարդար է համարում:

«Իսկ թե ով ինչ գրառում է արել, բան չեմ կարող ասել»,-հավելել է նա:

Ինչ վերաբերում է նրան, ինչն է իրեն մոտիվացնում, Ալեքսանյանը նշել է՝ ժողովուրդը, ազգը, այն մարդիկ, ովքեր իրեն դրսում տեսնում են, մոտենում, շնորհավորում, ինչ-որ լավ բան ասում:

Նույն շարքից