Հայաստան Տեսանյութեր Քաղաքականություն 

Սահմանադրական փոփոխությունների գործընթացն իրավական ու սահմանադրական է. Լիլիթ Մակունց

analitik.am

Սահմանադրական փոփոխությունների գործընթացն իրավական ու սահմանադրական է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Այս հանրաքվեն վերաբերում է Սահմանադրության մեկ հոդվածին: Փոփոխությունն ուղղված է վերականգնելու ՍԴ այն մոդելը, ձևը, որը հաստատվել է 2015 թվականի Սահմանադրական փոփոխություններով: Այն հավանության է արժանացել միջազգային կառույցների կողմից, որոնց ուղարկվել է: Այստեղ հարցը նոր ընդունված Սահմանադրությունն ամբողջապես գործարկելու մասին է: Այս պահին Սահմանադրական դատարանի միայն նշյալ դրութը չի ընդունվել»:

Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի է ունենալու ապրիլի 5-ին:

Նույն շարքից