Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը պատվիրակություն է ուղարկում ԱՄՆ

analitik.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ գործուղելու մասին որոշում է ստորագրել.

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

1. Միավորված ազգերի կազմակերպության Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 64-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով 2020 թվականի մարտի 8-15-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք և Վաշինգտոն) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության անդամների՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝

1) Տիգրան Ավինյանինը, Անի Ավետյանինը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի.

2) Զարուհի Բաթոյանինը (գիշերավարձ և օրապահիկ) և Սյուզաննա Բաթոյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ՝

1) Սոնա Ղազարյանի գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Զարուհի Բաթոյանի գործուղման ճանապարհածախսը կատարվելու է հրավիրող կողմի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:

Հավելված

 

Նույն շարքից