Բարի օր Հայաստան Տեսանյութեր Քաղաքականություն 

Խոսքն ու գործը չեն «բռնում» իրար

analitik.am

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը շարունակում է չմասնակցել ՍԴ նիստերին, սակայն դա չի խանգարում, որ նա շարունակի աշխատավարձ ստանալ և օգտվել բոլոր այն հնարավորություններից, որոնք ունենում են ՍԴ անդամները:

Լրագրողների հետ զրույցում ԱԺ Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, խոսելով թեմայի մասին և պատասխանելով հարցին՝ ճիշտ չի լինի արդյո՞ք, որ նա հրաժարական տա, եթե ոչ լեգիտիմ է համարում ՍԴ-ն, ասաց, որ յուրաքանչյուր Սահմանադրական մարմնի առնչվող հարցին առաջին հերթին պետք է պատասխանի տվյալ Սահմանադրական մարմինը. «Ես չգիտեմ, թե ինչ հիմք կա բացակայությունների տակ, արդյո՞ք ներկայացվում են որոշակի փաստաթղթեր, թե՝ ոչ: Այդ հարցին ընթացք տվողն առաջին հերթին ՍԴ-ն է»:

Մի հատկանշական հանգամանք. Մակունցն ասում է, որ յուրաքանչյուր Սահմանադրական մարմնին վերաբերող հարցին, առաջինը պետք է պատասխանի հենց տվյալ սահմանադրական մարմինը: Հարց է առաջանում՝ եթե այդպես է, ինչու Սահմանադրական փոփոխությունների մասին նախագիծը չուղարկվեց Սահմանադրական դատարան, մանավանդ, եթե օրենքը պահանջում էր դա: Սահմանադրական փոփոխությունների մասով նույն ՍԴ-ից անգամ կարծիք չհարցրեցին:

Նույն շարքից