Հասարակություն 

Վանա կատուները 2020թ. առաջին անգամ 4 ձագ են ունեցել (ֆոտոշարք)

Վանա կատուները 2020թ. առաջին անգամ 4 ձագ են ունեցել: Այս մասին հայտնել է «Վանա կատուների ուսումնասիրությունների կենտրոնի» տնօրեն Աբդուլլահ Քայան:

Նա նշել է, որ իրենց կենտրոնում պահվող վանա կատուներից մեկը հունվարին 4 ձագ է տվել, ինչն իր համոզմամբ` բավական վաղ է ստացվել:

Քայայի խոսքով` Վանա կատուները սովորաբար ձագեր են ունենում մարտին, սակայն երբ նրանց պայմաններն ավելի լավ են լինում, ձագերն ավելի վաղ են ծնվում:

Նա հույս է հայտնել, որ վանա կատուներն այս տարի ավելի շատ ձագեր կունենան նախորդ տարիների համեմատ:

Կենտրոնի տնօրենը նշել է, որ Վանա կատուները կշարունակեն ձագեր ծնել մինչև հոկտեմբեր:

Հիշեցնենք, որ վանա կատուներն ընտանի կատուների ցեղատեսակ են, որոնք սերում են Վանա լճի տարածքից: Վանա կատուն բավականին խոշոր է իր չափերով, հայտնի է որպես լավ լողորդ: Վանա կատուն կարողանում է հմտորեն ձուկ որսալ ջրում: Ունի սպիտակաթույր մորթի: Վանա կատվի աչքերը կարող են լինել երկնագույն, սաթագույն կամ այլ գույնի:

 

regionmonitor

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից