Իրավական 

Կաշառք վերցնելու պահին ձերբակալվել է Ադրբեջանի Նաֆթչալայի շրջանի ղեկավարը

analitik.am

Փետրվարի 20-ին Ադրբեջանի Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները կաշառք վերցնելու պահին ձերբակալել են Ադրբեջանի հարավ-արևելյան Նաֆթչալայի շրջանի ղեկավար Իսմայիլ Վալիևին։

Ըստ ադրբեջանական մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ ձերբակալվել է նաև նրա տեղակալը՝ Վ․Ալաքբերովը։

Իսմայիլ Վալիևը 2005-2011թթ․ եղել է Գոբուսթանի շրջանի ղեկավարը, 2011թ․-ին Ադրբեջանի նախագահի հրամանով նշանակվել Նաֆթչալայի շրջանի ղեկավարի պաշտոնում։ Նա Ադրբեջանի առաջին գլխավոր դատախազ Իսմեթ Գայըբովի քրոջ որդին է։

regionmonitor

Նույն շարքից