Հայաստան Տեսանյութեր Քաղաքականություն 

ԿԳՄՍՆ սպորտի ոլորտը համակարգող փոխնախարարի պաշտոնի համար թեկնածուներ կան

analitik.am

Այսօր՝ փետրվարի 21-ին, լրագրողների հետ զրույցում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, պատասխանելով հարցին, թե երբ է նշանակվելու սպորտի ոլորտի փոխնախարարը, ասաց, որ այս պահին փոխնախարար Թամրազյանը համակարգում է նաև այդ ոլորտը. «Նշանակումների արդյունքում կունենանք նաև սպորտը համակարգողը: Գուցե նաև ձեզ ծանոթ անուն լինի՝ հենց նախարարության ներսից»:

Հարությունյանը նշեց, որ թեկնածուներ կան, սակայն անուններ չհնչեցրեց՝ խորհուրդ տալով սպասել նշանակումներին:

Հիշեցնենք, որ ԿԳՄՍՆ սպորտի ոլորտը համակարգող փոխնախարարը Գևորգ Լոռեցյանն էր, ով այս պահին կալանավորված է:

Նույն շարքից