Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

«ՈՉ» քարոզչական կողմը հայտարարություն է տարածել

analitik.am

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր էջում հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Մեզ դիմում են բազմաթիվ քաղաքացիներ՝ առաջարկելով իրենց ներգրավումը որպես ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի «Ոչ» քարոզչական կողմի նշանակմամբ տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներ։

Մեծաքանակ դիմումները պատշաճ մշակելու նպատակով խնդրում ենք մինչև սույն թվականի փետրվարի 25-ը ժամը 23:00-ն [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել.

1.Համառոտ ինքնակենսագրություն, ներառյալ՝

1.1.ընտրական գործընթացներում առկա փորձը,

1.2.ընտրական հանձնաժողովի անդամ լինելու փորձը (այդ թվում՝ առաջադրող քաղաքական ուժի անվանումը),

1.3.ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու որակավորման վկայականի թիվը և ստացման տարեթիվը,

1.4.կուսակցական պատկանելությունը (ի սկզբանե՝ մինչ օրս),

1.5.համառոտ աշխատանքային փորձը (ի սկզբանե՝ մինչ օրս):

2.Այն ընտրատեղամասերը կամ բնակավայրերը, որտեղ ցանկանում եք հանդես գալ որպես հանձնաժողովի նախագահ, քարտուղար կամ անդամ:

3.Համառոտ Ձեր մոտեցումը հանրաքվեի դրված հարցին (2-3 պարբերությունից ոչ ավել)։

4.Կոնտակտային տվյալներ։

«ՈՉ» քարոզչական կողմ»:

 

 

Նույն շարքից