Հասարակություն 

Քննարկվել է Պաշտպանության բանակի ենթակա ստորաբաժանումներում հանցավորության վիճակը

analitik.am

2020թ. փետրվարի  20-ին՝ Ստեփանակերտ քաղաքում, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Պաշտպանության բանակի բարձրագույն հրամանատարական կազմի, ԱԱԾ ռազմական հակահետախուզության և ռազմական ոստիկանության ներկայացուցիչների հետ: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել է հանցավորության վիճակը Պաշտպանության բանակի ենթակա ստորաբաժանումներում, հանցագործությունների կառուցվածքն ու շարժընթացը, առանձնահատուկ ուշադրություն է դարձվել վերջին օրերին բանակում արձանագրված մահվան դեպքերին, ուղիներ նախանշվել՝ նմանատիպ դեպքերը կանխարգելելու և բացառելու ուղղությամբ:

Հանցագործությունների կանխարգելման և բացահայտման գործում կարևորվել է բոլոր կառույցների ամենօրյա և արդյունավետ համագործակցությունը՝ հենված վստահության և կառուցողական մոտեցումների վրա:

Նույն շարքից