Հասարակություն 

Պապ, իմ արյունը չի դավաճանի, ես բոլորից ուժեղ եմ ու կհաղթեմ. Արմեն Նազարյանը՝ որդու մասին

analitik.am

24 տարի սպասում էի այս պարգևին: Շնորհակալություն եմ հայտնում կառավարությանը, հայ ազգին, վարչապետին, նախարարին, փոխնախարարներին, մարզիչներին, որ գնահատեցին մեր աշխատանքը: Դա մեզ քաշում է դեպի Հայաստան: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արմեն Նազարյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանից նեղացած էր հեռացել:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Նազարյանի որդին, ով հանդես է գալիս Բուլղարիայի դրոշի ներքո, հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

«Ես շատ ուրախ եմ, որ որդիս դարձավ չեմպիոն: Ես վստահ էի, որ նա մինչև վերջ կպայքարի, արյան մեջ կա: Երբ նա պետք է մենամարտեր ադրբեջանցու ու ռուսի հետ, ինձ ասաց, որ իր արյունը չի դավաճանի, ինքը բոլորից ուժեղ է ու կհաղթի»:

 

Նույն շարքից