Հայաստան Քաղաքականություն 

Ինչու հենց Սուրեն Պապիկյանը. Պարզաբանում է Լիլիթ Մակունցը

analitik.am

Մեր քարոզարշավը լինելու է ակտիվ, հուսանք, որ դա կանդրադառնա քաղաքացիների ակտիվ մասնակցության վրա: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Մակունցը մանրամասներ չի հայտնել՝ նշելով, որ «Այո»-ի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանն առաջիկա օրերին մամուլի ասուլիս կհրավիրի ու կխոսի այդ մասին:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու է շտաբի ղեկավար ընտրվել հենց Պապիկյանը, Մակունցն ասել է, որ նախորդ ընտրություններում շտաբը վերջինս է ղեկավարել, և թիմը հաջողություն է գրանցել. «Տրամաբանական է, որ այս անգամ էլ վստահենք Սուրեն Պապիկյանին»:

Նույն շարքից