Միջազգային Քաղաքականություն 

Էրդողանի ու Պուտինի միջև Իդլիբի հարցով այսօր հեռախոսազրույց կկայանա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ փետրվարի 21-ի երեկոյան հեռախոսազրույց է ունենալու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հեռախոսազրույցի գլխավոր թեման լինելու է Իդլիբի հարցը, որի պատճառով ռուս-թուրքական հարաբերությունները խիստ սրվել են։

Թուրքիայի նախագահը ասել է, որ այնտեղ տեղի ունեցող իրադարձությունները կարելի է անվանել «պատերազմ», ելնելով բախումների մասշտաբներից։

Թուրքիայի նախագահը պնդել է, որ այս պահին տեղի ունեցած բախումներում սպանվել է 150 Սիրիայի բանակի զինվոր։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Սիրիայի Իդլիբ նահանգն ահաբեկչական խմբավորումներից մաքրելու նպատակով Սիրիայի կառավարական ուժերը նահանգում ռազմական գործողություններ են իրականացնում, որոնց աջակցում է Ռուսաստանը:

Այդ գործողությունների ընթացքում Իդլիբում գրանցվում են բախումներ նաև այնտեղ գտնվող թուրքական ուժերի ու կառավարական բանակի ուժերի միջև, որոնց հետևանքով փետրվարի 3-ին սպանվել էր 7 թուրք զինվորական, փետրվարի 10-ին՝ 5-ը, 20-ին՝ 2-ը:

Աղբյուրը՝ ermenihaber

  •  
  •  
  •  
  • 3
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    4
    Shares

Նույն շարքից