Հասարակություն 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 55 վարույթ է հարուցել

2019 թ հուլիսից-դեկտեմբեր ամիսների ընթացքում պաշտոնի ստանձնման և պաշտոնը դադարեցնելու հայտարարգիր չներկայացնելու համար Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը թվով 55  վարույթ է հարուցել: Քանակական առումով ամենաշատ վարույթներ հարուցվել են  Ոստիկանության և Քննչական  ծառայություն իրականացնող  պաշտոնատար անձանց նկատմամբ` համապատասխանաբար թվով 18 և 15 վարույթ: Այս մասին հայտնում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից:

«Պետական եկամուտների կոմիտեի  պաշտոնատար անձանց նկատմամբ  հարուցվել է 5 վարույթ, պետական վարչական պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ`  4 վարույթ, Քրեակատարողական ծառայության պաշտոնատար անձանց նկատմամբ` 3,  Քաղաքացիական ծառայություն իրականացնողների տկատմամբ` 3,  Պետական, քաղաքական պաշտոն զբաղեցնողների նկատմամբ  2  և մեկական վարույթներ   Հարկադիր կատարման ծառայողի, համայնքային ծառայողի, դատավորի, դեսպանի և զինծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց նկատմամբ: Հանձնաժողովը վարույթների մասին ծանուցել է բոլոր այն անձանց, ովքեր հայտարարագիր չեն ներկայացրել` առաջարկելով համապատասխան ժամկետներում ներկայացնել հայտարարագրերը»:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից