Իրավական Տեսանյութեր 

Ուժեղացված ծառայություն՝ Նոր Նորքում /տեսանյութ/

Հասարակական անվտանգության ապահովումը ոստիկանության կարևորագույն գործառույթներից է։ Այս համատեքստում հերթական ուժեղացված ծառայությունն իրականացվեց Նոր Նորք վարչական շրջանում, փետրվարի 22-ի գիշերը։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է Ոստիկանության մամուլի ծառայությունից:

Ուժեղացված ծառայությանը ներգրավված էին ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի, ինչպես և Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները։ Ուրախությամբ պետք է փաստենք, որ ուժեղացված ծառայության ընթացքում հասարակական անվտանգությունը խաթարող որևէ լուրջ միջադեպ տեղի չի ունեցել։

Հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների մի քանի խախտում։ Առանց համարանիշերի մի մեքենա տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Ի դեպ, մեքենան վարած երիտասարդը նաև վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։ Զննվել են կասկածելի ավտոմեքենաներ, որոնցից մեկում փայտե մահակ է հայտնաբերվել։

Հասարակական անվտանգությամբ ու անդորրով մտահոգ՝ ոստիկանության ուժեղացված ծառայությունները պարբերական են։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից